Ես ու՞մ ցուցում տամ, որ սահման փակեն․ Վանեցյանը՝ սահմանը հատած նախկին պաշտոնյաների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեր Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք, մարդուն դրանից զրկելը քրեորեն պատժելի արարք է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հատեց սահմանն ու հասավ Ռուսաստան:

«Ես ո՞ւմ ցուցում տամ կամ ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնեմ՝ սահման փակեմ, մարդկանց չթողնեմ գնան»,- ասաց Վանեցյանը:

Հարցին՝ մտահոգություն չկա՞, որ այլ գործերով կասկածյալները կարող են հետևել Միհրան Պողոսյանի օրինակին, ԱԱԾ ղեկավարը պատասխանեց. «Իհարկե՝ կարող են»:

Նա նաև հավելեց, որ եթե կա գործընթաց, որը պետք է իրականացվի, ինչից հետո միայն հնարավոր կլինի անձին մեղադրանք առաջադրել և սահմանափակել նրա տեղաշարժը, միայն այդ դեպքում կարող են այդ գործընթացն իրականացնել:

«Եթե այս պահին գիտենք, որ ինչ-որ մեկը ենթադրյալ հանցագործ է, և եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք որևէ օրենք, հիմա այն ինտենսիվությամբ, որ ինձ հարցնում եք, և մեղադրանք է հնչում ձեր հարցի մեջ՝ ինչո՞ւ է հատել, նույն ինտենսիվությամբ ինձ հարցնելու եք՝ այս մարդն անմեղ էր, ինչո՞ւ իրեն չթողեցիք Հայաստանը լքի»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան