«104 տարի անցավ, բայց մտածելակերպը նույնն է». Փայլանը դատապարտել է հայերի աքսորն արդարացրած Էրդողանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։

Փայլանը Twitter-ի իր էջում երկու գրառում է արել, որոնցից մյուսը վերաբերվում է ապրիլի 24-ին Էրդողանի ցավակցական ուղերձին։

Առաջին գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Նախագահ Էրդողանն ապրիլի 24 տարելիցին նախագահականում ունեցած էլույթի ժամանակ ասաց, որ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի խունտայի  կողմից հայ ժողովրդի դեմ կիրառած քաղաքականությանը տեր կանգնեց։  104 տարի անցավ, սակայն ցավոք  մտածելակերպը նույնն է»։

Մյուս գրառման մեջ Փայլանը նշել է.

«Էրդողանը երեկ հրապարակած ցավակցական ուղերձում ասել է. «Այս տարի էլ հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը»: Այս հայտարարության մեջ ոճրագործ չկա: Հայ ժողովուրդը ոչնչացվել է պետության որոշմամբ: Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի»: