2020 թ.-ից ավտոմեքենայի մաքսազերծման գինն ավելանալու է մոտ 6 անգամ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է:

Դրույքաչափը

Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Ներկա պատկերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Պետական եկամուտների կոմիտեից ստացավ 2017 և 2018 թվականներին Հայաստան ներմուծված բոլոր (համարյա 100 հազար) մեքենաների ցանկը՝ դրանց մակնիշով, շարժիչի աշխատանքային ծավալով և մաքսային արժեքով:

2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36.127 մեքենա, որոնց միջին տարիքը 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2230 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.469.700 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 41,4 տոկոսը կամ 558.000 ՀՀ դրամ:

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 62.809 մեքենա, որոնց միջին տարիքը կրկին մոտ 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2400 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.616.500 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 42,2 տոկոսը կամ 609.000 ՀՀ դրամ:

Համեմատականը

Այլ կերպ ասած, 2017 և 2018 թվականերին Հայաստան ներմուծված մեքենաների համար սահմանին վճարվել է միջինում 590 հազար ՀՀ դրամ: Սակայն եթե այդ նույն մեքենաները ներմուծվեին արդեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով, ապա դրանց համար սահմանին կվճարվեր միջինում 3 մլն 636 հազար դրամ (ավելի քան 6 անգամ ավել): Այսինքն, միջինում մեկ մեքենայի մաքսազերծման համար կվճարվի մոտ 3 միլիոն դրամով ավել:

2017 և 2018 թվականներին ներմուծված մեքենաների մաքսային միջին դրույքաչափը եղել է 41,9 տոկոս: Սակայն ԵԱՏՄ դրույքաչափերով մաքսազերծելիս դրանց համար միջինում կվճարվեր մաքսային արժեքի 405 տոկոսը: Այսինքն, սահմանին մաքսազերծելիս կվճարվի 4 անգամ ավել գումար, քան վճարվել է արտերկրում այդ մեքենան ձեռք բերելիս:

Ո՞ր մեքենաներն են ամենաշատը թանկանալու

Հարկ է նշել, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Այսպիսով՝ եթե 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, մոտ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար այժմ կվճարվի 170 հազար դրամ, ապա ԵԱՏՄ-ում այդ գումարը կկազմի 600 հազար դրամ:

7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի շեշտակի է լինելու: Օրինակ, 2,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, 800 հազար դրամ մաքսային արժեքով 8 տարվա մեքենայի համար այժմյան 270 հազար դրամի փոխարեն քաղաքացին կվճարի 3,9 միլիոն դրամ:

Այսպիսով, 2020 թվականի հունվարի մեկից ներմուծվող միջին մեքենայի (տարիքը՝ 12 տարի, մաքսային արժեքը՝ 1,6 միլիոն, շարժիչը՝ 2,25 լիտր) համար սահմանին կվճարվի մոտ 3,7 միլիոն դրամ՝ այժմյան 672 հազար դրամի փոխարեն:

Բերենք ներմուծվող երեք ամենատարածված մեքենաների օրինակը:

Գրաֆիկում ներկայացված են 2017 և 2018 թվականների ընթացքում դիտարկվող մեքենաների ներմուծման մաքսային վճարները՝ ողջ տարվա միջին արժեքով, և 2020 թվականի կանխատեսումները:

Հավելենք, որ սահմանին վճարվող հարկերից միայն ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարն են, որ մտնում են Հայաստանի բյուջե: Մաքսատուրքը (որը և բարձրանալու է) բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկներ միջև, և Հայաստանը ստանալու է դրա 1,13 տոկոսը:

Արփի Ավետիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»