Մհեր Գրիգորյանը և Դիրք Շաթշնայդերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարևորել է նաև գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման և գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների և թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն:

Դիրք Շաթշնայդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է ևս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը և ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում: