Արցախի անկախությունը ճանաչելու համար Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է ուղարկել ամերիկյան Կոլորադոյի Սենատին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է ուղարկել ամերիկյան Կոլորադո նահանգի Սենատին՝ օրենսդիր այդ մարմնի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևում Արցախի անկախությունը ճանաչելու համար:

«Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը բանաձև է ընդունել «հայոց ցեղասպանության» հետ կապված: Այդ բանաձևում հղում է արվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և, այսպես կոչված, Արցախի շրջափակմանը և նշվում, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, իբր, հայկական քրիստոնեական ժառանգության մշակութային ցեղասպանություն է իրականացվել»,- ադրբեջանական Report-ին ասել է այդ երկրի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Կոլորադոյի Սենատի ղեկավարությանն ու անդամներին նամակ է ուղղել՝ կոչ անելով վերացնել Ադրբեջանի նկատմամբ թույլ տրված «լուրջ խեղաթյուրումներն ու սխալ տեղեկությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը նախօրեին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել, որում առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը: