Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին

Լուրեր

03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:

«Ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ այցի ընթացքում դպրոցի մի շարք ուսուցիչներ և ծնողեր մոտեցել էին տիկին Հակոբյանին և պատմել, որ երեխաներն ամսվա վերջին այցելելու են Հայաստան և շատ են ցանկանում հանդիպել վարչապետ Փաշինյանին և նրա հետ զրուցել: Վարչապետն էլ սիրով համաձայնել էր հանդիպել երեխաների հետ:

Թեյի սեղանի շուրջ աշակերտները վարչապետից հետաքրքրվել են հայ-չինական հարաբերությունների, արտաքին և ներքին մարտահրավերների, սփյուռքի դերակատարության, արևմտահայերենի պահպանության, Հայաստանում զբոսաշրջության զարգացման և կենդանիների պաշտպանության խնդիրների մասին:

Հարցերի գերակշռող մասը վերաբերվել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանն ու  ծավալվող հետագա զարգացումներին: Վարչապետը շեշտել է, որ հեղափոխության ամենամեծ արժեքն այն էր, որ որևէ մարդ չզոհվեց և դեպքերը զարգացան խաղաղ ճանապարհով: «Մեր սկզբունքն այն էր, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենար խաղաղ ճանապարհով: Մարդկային կյանքը շատ կարևոր է մեզ համար և մենք չէինք կարող որևէ նպատակի համար կյանք զոհաբերել»:

Թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում հեղափոխությունից հետո, վարչապետն ասել է, որ փոփոխություններ ամեն օր են լինում:

«Փոփոխությունները շարունակական են: Մեկ տարի առաջ Հայաստանում չկար ժողովորդավարություն, այսօր` կա, մեկ տարի առաջ Հայաստանում չկար ազատ մամուլ, այսօր` կա: Նախկինում ընտրության արդյունքները կեղծվում էին, այսօր` ոչ: Այսօր` հեղափոխությունից մեկ տարի անց, մենք պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Մեկ տարի առաջ հեղափոխությունը մարդիկ իրականացրեցին` փողոց դուրս գալով և պայքարելով անարդարությունների դեմ, տնտեսական հեղափոխությունն էլ պետք է մարդիկ կատարեն: Կառավարությունը պետք է քաջալերի և հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել և ստեղծել արդյունքներ: Մեր հաջորդ քայլը պետք է լինի տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը: Աղքատությունը կարող ենք հաղթահարել միայն աշխատանքով և կրթությամբ: Մեր խնդիրն է, որպեսզի քաջալերենք մարդկանց աշխատել, որպեսզի հավատան իրենց ուժերին: Ես և Աննան սովորական ընտանիքից դուրս եկած մարդիկ ենք, և ամենակարևորը, որ մենք միշտ հավատացել ենք մեր ուժերին, միշտ պայքարել ենք: Կառավարությունը գործընկեր է, որ պետք է հնարավորություն ստեղծի, որ մարդիկ հավատան իրենց ուժերին: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ կրթության, օրինականության, հավասարության և արդարության համար, որպեսզի մարդիկ կրթվեն, զբաղվեն իրենց սիրելի աշխատանքով և զարգացնեն երկիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որ տարիքից է զգացել, որ ցանկանում է լինել վարչապետ, Փաշինյանը շեշտել է, որ երբեք նման ցանկություն չի ունեցել և որևէ կարգավիճակի համար մղում չի ունեցել: Ըստ Փաշինյանի, իր ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է այն արժեքների ու սկզբունքների համար, որոնց հավատացել է: «Այդ սկզբունքներն էին ժողովրդավարությունը, արդարությունը, օրինականությունը: Ես այդ արժեքներին եմ հավատում և, ըստ էության, ես գիտեի, որ այդ պայքարը ինձ կտաներ դեպի խոչընդոտներ: Ես միշտ իմացել եմ, որ եթե քաղաքականությամբ զբաղվեմ` կլինեն զրկանքներ ու հետապնդումներ: Միաժամանակ, ես ոչ մի պարագայում իմ սկզբունքներից չեմ նահանջելու: Կնահանջեն նրանք, ովքեր փորձում են ոտնահարել այդ սկզբունքները»,- ասել է վարչապետը` պատմելով, թե ինչպես է լրագրող այնուհետև պատգամավոր եղած տարիներին հետապնդվել, ձերբակալվել, հանդիպել բազմաթիվ խոչընդոտների: Փաշինյանը կատակով շեշտել է, որ վարչապետ ընտրվելուց հետո էլ իրեն «կալանավորված» է զգում, քանի որ շրջում է զինված մարդկանց ուղեկցությամբ, իր աշխատասենյակն ու բնակարանը հսկում են բազմաթիվ մարդիկ: Հարցին, թե չի հոգնում աշխատելուց, վարչապետը նշել է, որ սեփական ժողովրդին ծառայելը իր համար հաճույք է և երբեք այդ աշխատանքի ծանրությունը չի զգացել:

Թե ինչ լուծում է տեսնում Արցախյան հակամարտության խնդրում, վարչապետը շեշտել է, որ լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և առաջին հերթին պետք է սկսել երկխոսություն ժողովուրդների միջև: «Այժմ մենք բանակցությունների մեջ են Ադրբեջանի նախագահի հետ և պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանում պահպանենք երկարատև խաղաղությունը»:

Թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ հարցին, վարչապետը շեշտել է, որ տեսնում է ազատ, ուժեղ երկիր: «Տեսնում եմ երկիր, որտեղ ապրում է 6-7 միլիոն մարդ, տեսնում եմ երկիր, որտեղ մարդիկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և ստանում են բարձր աշխատավարձ: Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Տեսնում եմ երկիր, որ պետք է դառնա ապրելու համար լավագույն վայրը բոլոր սփյուռքահայերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշակերտներից մեկն էլ Աննա Հակոբյանին հարցրել է, թե ինչ զգացողություններ է ունեցել հեղափոխության օրերին և արդյոք չի վախեցել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ ամուսնանալով Նիկոլ Փաշինյանի հետ, իմացել է, որ ամուսինը ըմբոստ է և միշտ պայքարելու է անարդարության դեմ: Նա շեշտել է, որ միշտ էլ իմացել է, որ լինելու են դժվարություններ, խնդիրներ:

«Ամուսնության ընթացքում եղել են հետապնդումներ, շատ փորձություններ, հատկապես, երբ ամուսինս ձերբակալված էր կամ ընդհատակում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը աշակերտներին հարցեր է ուղղել նաև վարչապետը: Թե ինչն են ավելի շատ հավանել հարցին աշակերտները պատմել են, որ Հայաստանն ավելի լավն էր, ավելի գեղեցիկ ու զարգացած, քան իրենք պատկերացնում էին: 13-ամյա Գեղոն Գասպարյանը պատմել է, որ շատ տպավորված է «Թումո» կենտրոնով, Շանթ Կուդնոյանն էլ ասել է, որ չորս տարի առաջ էլ է Հայաստան եկել, սակայն այժմ շատ փոփոխություններ է տեսնում: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, մարդիկ այստեղ բարի են, ժպտերես ու պատրաստակամ օգնել դիմացինին»,- ասել է նա:

Ապագայի հետ կապված ծրագրերի վարչապետի հարցին ի պատասխան, երեխաները նշել են, որ մտադիր են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել քոլեջ, այնուհետև համալսարան, լավ սովորել և կապը երբեք չկորցնել հայրենիքի հետ»,- ասված է հաղորդագրությունում: