Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Լուրեր

10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:

«Այցը առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։

Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը, Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։

Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- ասված է հաղորդագրությունում: