Հայ-թուրքական արձանագրությունը հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից պահանջել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ այնքան ուժեղ լինել, որ մեզ հետ այլևս չկարողանան այդպես վարվել: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիր դարձնելը փոքրացնում է մեր մանևրելու հնարավորությունները:

Հատուցման պահանջի կարևորության մասին հարցին ի պատասխան՝ Արամ Սարգսյանն ասաց՝ նախ մենք պետք է ճշտենք, թե ինչ պահանջ ենք դնում. «Ցեղասպանության ճանաչում, ճանաչումից հետ՝ հատուցում, հատուցում ասելով՝ ինչ ենք հասկանում… Երբ Հայաստանի Հանրապետությունը կձևակերպի, գնահատականը կտա, այդ ժամանակ ես էլ կգնահատեմ»:

Դիտարկմանը, թե իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ուղերձ ուղարկեց Թուրքիային, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, Արամ Սարգսյանն ասաց՝ «շատ ճիշտ է արել»:

«Շատ ողջունելի է այդ պահվածքը, որ ասել է՝ առանց նախապայմանների, առանց ցեղասպանության խնդիրը որպես գործոն օգտագործելու՝ պատրաստ եմ Թուրքիայի հետ բանակցելու, որովհետև հարևան երկիր է: Ողջունելի չէ Թուրքիայի պահվածքը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, Արամ Սարգսյանի խոսքով՝ ավելի կոպիտ սխալ էր դրանք հետ կանչելը, քան ստորագրելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան