ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով «Լավրովի պլանի» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այն, ինչ արտահայտել ենք հայտարարության մեջ, դա է մեր դիրքորոշումը: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Արցախի հիմնահարցի շուրջ բանակցություններում, այսպես ասած, «ռուսական ծրագրի» կամ «Լավրովի պլանի» քննարկման մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ես լրացուցիչ մեկնաբանության կարիք չեմ ունեցել անելու, որովհետև ամեն ինչ արտահայտվել է»,- հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը, որը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է տեղի ունենա Վաշինգտոնում, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Գիտեք, որ մենք հանդիպել ենք Մոսկվայում ապրիլի 15-ին: Քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու և մոտավորապես ուրվագծել, թե որտեղ, ինչպես և երբ կարող է լինել հաջորդ հանդիպումը»:

Հիմա, ըստ նախարարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները պետք է համաձայնեցնեն ժամկետները, որից հետո էլ կհայտարարվի այդ մասին:

«Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Այնպես որ՝ բոլոր տարբերակները բաց են: Բայց ճիշտ է, որ բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: