Գյումրիում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյումրիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակին նվիրված միջոցառումները առավոտյան մեկնարկեցին պատարագով։ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց պատարագ, որին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ինչպես նաև բազմաթիվ հավատացյալներ ու գյումրեցիներ։


Պատարագից հետո նրանց միացան նաև Գյումրիում գտնվող ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, զինվորներ ու անցորդներ ու քայլեցին դեպի Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողը, որը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

Մեզ հետ զրույցում Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը կարծիք հայտնեց, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ու դա ընդամենը ժամանակի հարց է:


«Ես համոզված եմ, որ մի օր պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը։ Պատմության այս ողբերգությունը արդարացիորեն կճանաչվի։ Ինձ թվում է դա միայն ժամանակի հարց է»,- ասաց Կոպնինը՝ հավելելով․ «Յուրաքանչյուր ժողովուրդ ու պետություն ունի հիշողություն։ Նախնիների մասին այդ հիշողության պահպանումը շատ կարևոր է։ Քանի դեռ ազգը հիշողություն ունի, ապա այն միշտ կլինի միասնական, ամուր»։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Էմմա Չոբանյան