Ջահերով երթ՝ Վանաձորում. Թուրքիայի դրոշն այրվեց եկեղեցու բակում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:15 րոպեին, երբ հնչեցին Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերը, վանաձորցիները եկեղեցու բակից ջահերով շարժվեցին դեպի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի:

Ջահերով երթը ուղեկցվում էր հայրենասիրական երգերով ու տարբեր պահանջատիրական կոչերով. «Յուրաքանչյուր հայի մեջ՝ անկախ իր գտնվելու և բնակության վայրից, նստած է այդ գենետիկական պահանջատիրությունը: Մենք նաև առաջընթացի և զարգանալու խնդիր ունենք, և պետք չէ, որ միայն բողոքականության կամ մեծ կոտորված զգալու մտքով առաջնորդվենք: Ամեն դեպքում հայի համար 100-ից ավելի տարի առաջ տեղի ունենածը մեր հիշողության մեջ է և ոչնչով դեռևս չենք կարող այն փոխարինել, մինչև, որ մեր արդար դատին կամ գոնե հոգեկան բավարարվածության աստիճանին չհասնենք»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Առաջին անգամ ջահերով երթն անց է կացվել 1999 թվականին՝ ՀՅԴ երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ.

«Առաջին տարին քիչ մարդ էր մասնակցում, բայց այսօր դարձել է համահայկական, համաերիտասարդական մի երթ: Ես կասեի, որ ջահերով երթը պահանջատիրական երթ  է և այլևս մեր երիտասարդությունը ոտքի է կանգնել, և խոսում է այն մասին, որ բավ է միայն ճանաչում ասել, արդեն ժամանակ է արդար հատուցման պահանջի: Այս երթով մեր երիտասարդները ցույց են տալիս, որ պատրաստ են թեկուզ իրենց կյանքը զոհել, բայց մեր արդար պահանջն իրականացել… Եվ երբևիցե ոչ մեկի մտքով չանցնի, որ մեր երիտասարդությունը, որ պատրաստ է զոհվելու հանուն իր հայրենիքի, զոհվում է հանուն ոչնչի: Ոչ ոք իրավունք չունի նման կերպ մտածելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Երթի մասնակիցները հասնելով Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցի՝ այրեցին Թուրքիայի դրոշը, ապա եկեղեցու բակում գտնվող Նահատակած պուրակում բարձրացրեցին միասնական աղոթք:

Տաթևիկ Ղազարյան