Ազատ է արձակվել ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը
Քաղաքականություն
23.04.2019 | 21:22Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա հայտնել է, որ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` խափանման միջոցը փոխելու արդյունքում: