Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները․ ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասին և Թումանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

10-ամյա Սողոմոնն է․ Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում եղևնի է տնկում՝  ի հիշատակ Կոմիտասի, ում անունը հպարտությամբ կրում է։

Սողոմոնի կողքին Հովհաննեսն է․ նա էլ Թումանյանի պատվին տնկած եղևնին է ջրում։ Երկուսով մասնակցում են  Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները» խորագիրը կրող ցուցադրության բացմանը։

«Ինչու է այդ վերնագիրը ընտրվել, որովհետև երկուսն էլ, լինելով շատ լավ ընկերներ, շատ լավ բարեկամներ, մեծ համագործակցության, շփումների եզրեր են ունեցել  հենց Ցեղասպանության տարիներին»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանի խոսքով՝ ցուցադրությունը  բովանդակային երկու հիմնական ուղղվածություն ունի։

«Նախ, լուսաբանվում են երկու մտավորականների ջերմ, բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, ապա, առավել շեշտադրված, Հայոց ցեղասպանության և  դրա ծանր հետևանքների հետ վերջիններիս ունեցած անմիջական կապը»,- ընդգծում է Սեդա Պարսամյանը։

Ութ խորագրից կազմված ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն ու անգլերեն։ Ներկայացված են Հայաստանի տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր ու  բացառիկ կադրեր, նաև էսքիզներ՝ հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս» շարքից:

Ցուցադրությանը ներկա Կրթության և գիտության նախարարն ընդգծում է, որ նման  նախաձեռնությունները խորհրդանշական են, այս մեկը՝ հատկապես, քանի որ ապրիլի 24-ի նախօրեին է։

«Շատ ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է հոբելյաններին և շատ հետաքրքիր ցուցահանդես է ներկայացրել, որը  խորհրդանշական է նրանով, որ հենց  Ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին է։ Վստահ եմ, որ վաղը շատ հայրենակիցներ, որոնք կայցելեն Ծիծեռնակաբերդ, նաև կլինեն թանգարանում և կծանոթանան նրանց գործունեությանը»,- նշում է Արայիկ Հարությունյանը։

Ներկայացված նյութերի մեջ առանձնահատուկ են Կոմիտասի հուշամեդալները, նրա փարիզյան քանդակի կրկնօրինակը, որը վերջերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բակում էր տեղադրվել, ինչպես նաև  բրոնզաձույլ մահադիմակը։

Երկու հանճարների մասին պատմող նմուշներն ուսումնասիրելիս, այցելուները կունկնդրեն Թումանյանի  «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայից հատվածներ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ:

Ցուցադրության մուտքն ազատ է։ Այն բաց կլինի մինչև օգոստոսի 30-ը։

 

 

Նելլի Մելքոնյան