Փաշինյանն օգտագործեց վետոյի իրավունքը ու ՀԱՊԿ-ում դեռ գլխավոր քարտուղար ընտրված չէ, իսկ դա շատ բանի մասին է խոսում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սկսվել է ուրվագծվել գործող իշխանության արտաքին քաղաքականությունը․ փորձում են բազմավեկտոր քաղաքականություն վարել, ինչը դժվար է, բայց այն, որ վարչապետ Փաշինյանն օգտագործեց վետոյի իրավունքը և ՀԱՊԿ-ում դեռ չի ընտրվել նոր գլխավոր քարտուղար, շատ բանի մասին է խոսում։

Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի նաև ՄԱԿ-ում հայկական կողմի քվեարկություններին, որովհետև, դժբախտաբար, մենք միշտ քվեարկում ենք Ռուսաստանի նման։

«Այստեղ խնդիրը այդ պետությունների՝ Ուկրաինա, Վրաստան, մեջ չէ, այլ այն, որ մենք հայտնվում ենք ոչ ժողովրդավար պետությունների շարքում, ինչից իրենց վատ են զգում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Մենք մեզ պետք է չխաբենք՝ միայն ԱՄՆ-ից և ԵՄ-ից կարող ենք օգնություն ստանալ, իսկ ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ը կիսատ աշխատող կառույցներ են և մեզ դժվար թէ,  որևէ օգուտ տան, այնպես որ այնքան զգուշավոր պետք է աշխատենք նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, որ նրանց չնեղացնենք․ պետք է բալանսավորում ապահովենք, նախկին իշխանությունները, թեև ասում էին, որ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, սակայն այդպես չէ, իսկ Փաշինյանի մոտ դա ավելի լավ է ստացվում»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան