Մեկ մլն դրամ համայնքի բյուջեից ․ ինչպե՞ս է Գյումրին նշելու Քաղաքացու օրը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ կնշվի Քաղաքացու օրը։ Տոնը պատշաճ կերպով անցկացնելու և տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 միլիոն դրամ։ Այսչափ գումարի հատկացումը հասարակական ու քաղաքական տարբեր հարթակներում քննարկումների և դժգոհության առիթ դարձավ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում շտապեց հանգստացնել բոլորին և նշել, որ հատկացված գումարը ծախսվելու է ոչ միայն մայրաքաղաքում, այլև բոլոր մարզերում։

Իսկ ինչպե՞ս կնշվի Քաղաքացու օրը Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում և մարզկենտրոն Գյումրիում։

Ապրիլի 12-ին կայացած նիստում Գյումրիի ավագանին միաձայն որոշել էր քաղաքի բյուջեից հատկացնել 1մլն դրամ Քաղաքացու օրը նշելու համար, որից 500․000 դրամը նախատեսված է հրավառության, 250․000 դրամը հյուրասիրության, մնացած 250․000 դրամն էլ արհեստների, արվեստների փառատոնի, էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։

Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ եթե նախատեսված գումարը չծախսվի՝ այն կվերադարձվի համանքի բյուջե։ Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ, Գյումրիում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվում ու անցկացվում են Շիրակի մարզպետարանի կողմից։

Ֆինանսական մասի պատասխանատուն ևս Շիրակի մարզպետարանն է։ Ստեղծվել է նույնիսկ ֆեյսբուքյան հատուկ էջ՝ «ՀՀ քաղաքացու օր․ Շիրակի մարզ» անունով։ Այստեղից էլ տեղեկանում ենք, որ Քաղաքացու օրը կնշվի տարբեր կրթամշակութային միջոցառումներով՝ տեղի կունենան մի շարք հանրային քննարկումներ, ծառատունկ, «Տես ու համտես»՝ արհեստների ու արվեստների փառատոն, Գյումրիում կներկայացվի «Անուշ» օպերան, տոնական օրը կեզրափակվի համերգով։

Էմմա Չոբանյան