«Շողակաթը» հնարավոր է՝ փակվի. քննարկվում է հանրային լրատվական ալիք ունենալու հարցը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» շուրջ, որով հեռարձակվում է «Շողակաթ»-ը, թեժ քննարկումներ են սկսվել:

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի ենթակայության տակ գտնվում է հանրային երկրորդ ալիքը, քննարկում է այն մշակութայինից լրատվական դարձնելու տարբերակը:

Ասել է թե՝ առաջիկայում հնարավոր է ունենանք նոր, լրատվական ուղղվածության հանրային ալիք։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հոգեւոր հաղորդումները հեռարձակվելու են Հանրային առաջին ալիքով:

Նշենք, որ «Շողակաթ» Հ/Ը-ն, որը ստեղծվել է Մայր Աթոռի կողմից, հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում 2011թ հունվարից: Այն, որ հանրային երկրորդ ալիքում շուտով փոփոխություններ են լինելու, Factor.am-ի հետ զրույցում չհերքեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Նա, սակայն, չցանկացավ մանրամասներ ներկայացնել:

«Առայժմ հարցը չի լուծվում, քննարկում նոր պետք է լինի: «Շողակաթը» հիմա հանրային հոգեւոր-մշակութային հեռուստաալիքով է հեռարձակվում: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի բան որոշված չէ: Նախնական քննարկումներ են գնում: Նախնական քննարկումներն այն մասին են, թե ինչ բովանդակությամբ պետք է լցվի հանրայինի երկրորդ ալիքը: Այս պահին այսպես կմնա, մինչեւ վերջնական որոշման կգանք: Ամեն ինչ քննարկում ենք, բայց ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասաց Շիրինյանը:

Իսկ ահա «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը մեր ունեցած տեղեկությունների հետ կապված ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ, ինձ Հանրային հեռուստաընկերությունից խնդրել են ներկայացնեմ բյուջե՝ ամեն տարվա նման: Ես քննարկումներին չեմ մասնակցում, առաջին անգամ ձեզանից եմ լսում»:

Տեղեկություններ կան, որ ստեղծվելիք լրատվական հեռուստաընկերությունը ղեկավարելու է այն անձանցից մեկը, որն առաջադրված էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում:

Ի դեպ, այսպիսի փոփոխության անհրաժեշտությունը դաշտին լավատեղյակ որոշ փորձագետներ բացատրում են «հակահեղափոխական» ուժերի տիրապետած լրատվամիջոցների քարոզչությանը հակազդելու անհրաժեշտությամբ։

Նարեկ Կիրակոսյան