Սերժ Սարգսյանը խոսեց. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. գրում է 168.am-ը:

Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմեց ներկաներին և հարցրեց, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասաց.

«Վերադարձեք»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.

«Կունենամ այն ժամանակ երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և  բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։

Հանդիպման ավարտին երիտասարդները նկարվեցին Սերժ Սարգսյանի հետ։

Երիտասարդներից մեկն էլ Սերժ Սարգսյանից խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է, Սերժ Սարգսյանն էլ կատակեց. «Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»։