Հեռուստառադիոյի բոլոր գովազդների շրջանառությունը կազմում է 22 մլն դոլար․ Տիգրան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ որքան է կազմում հեռուստաընկերությունների ընդհանուր շրջանառությունը և արդյոք կա՞ միտում գովազդի գնի բարձրացման։

Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ում կա միայն մեկ գովազդ վաճառող ընկերություն, ինչը բացասաբար է ազդում գովազդային բյուջեի ձևավորման վրա, քանի որ չկա մրցակցություն։

Անդրադառնալով հեռուստառադիոյի ոլորտի ընդհանուր շրջանառությանը՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ թեև չի կարող բացահայտել, թե ինչ ստվերային փողեր կան, որոնք օգտագործվում են սեփականատերերի կողմից, սակայն կարող է ներկայացնել միայն գովազդից եկող գումարների չափը:

«Հեռուստառադիոյի բոլոր գովազդները, այդ թվում և մարզայինները, մաքսիմում կազմում են 22 մլն դոլար, ինչը չնչին գումար է այդ բնագավառի համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հակոբյանը Ազգային ժողովում ներկայացնում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան