Թուրքիայում վախի մթնոլորտ է․ Ցեղասպանության մասին ազատ խոսքի ձայնը շատ թույլ է․ Ռուբեն Սաֆրաստյան

Լուրեր

18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
Բոլորը

Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսքն ավելի հաճախ լսելի էր, ապա վերջին շրջանում այդ ձայնը շատ թույլ է:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած ապստամբության փորձից հետո երկրի նախագահ Էրդողանն ավելի է ուժեղացրել Թուրքիայում իր միանձնյա իշխանությունը և ճնշումներ են գործադրվում նաև  թուրք հասարակության ամենատարբեր շերտերի վրա․ ակնհայտ է, որ Թուրքիայում ձևավորվել է վախի մթնոլորտ:

«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց ականատես էինք լինում վերջին տարիներին: Ցավոք, Թուրքիայի հասարակության այն խիզախ ներկայացուցիչները, որոնք փորձում էին ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է նրանց ձայնը։ Այս միտումը ոչ միայն կպահպանվի Թուրքիայում, ավելին՝ կուժեղանա, քանի որ գնալով ամրապնդվում է Էրդողանի՝ ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը: Թուրքիայում ձևավորվում է այնպիսի մթնոլորտ, որը հասարակությանը լռեցնելու նպատակ ունի»,- ասաց  Սաֆրաստյանը։

Խոսելով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ նա նկատեց, որ, սովորաբար, այդ ակտիվությունն ակնհայտ է լինում այն պարագայում, երբ տվյալ երկրի ու Թուրքիայի հետ հարաբերությունները վատ վիճակում են։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ վերջին շրջանում, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կարծես թե, տեղափոխվում է մահմեդական աշխարհ:

«Արաբական որոշ երկրների կողմից այդ մասին խոսելը, կարծես, այդ մասին են վկայում: Հույս կա, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի Թուրքիայի հետ կրոնական ընդհանրության գաղափարից և իսկապես կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը»,- ասաց արևելագետը՝ ընդգծելով, որ ՝Հայաստանն այս փուլում պետք է ակտիվորեն բարձրացնի փոխհատուցման խնդիրը:

«Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է, և պետք է հանցագործը պատիժ ստանա: Դա ներկայում հնարավոր է իրականացնել հատուցում պահանջելու միջոցով: Նախ պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն բոլոր իրավական հարցերը, ճիշտ ընտրվի հարմար քաղաքական պահը և առաջ տարվի փոխհատուցման հարցը»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան