Ո՞ր քաղաքական միավորների շահերն են սպասարկել մարզային ՀԸ-ները զավթած ուժերը․ Արեն Մկրտչյանը՝ Տիգրան Հակոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ապրիլի 22-ի նիստում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը․ հիմնական զեկուցողն է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ երբ ինքն ասում է, որ մարզային հեռուստաընկերությունները գործել են տվյալ մարզում ֆինանսական լծակներ ունեցող որոշակի ուժերի վերահսկողության պայմաններում, արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ մարզային հեռուստաընկերությունները տարբեր ուժերի կողմերից զավթված են եղել, արդյոք այդ ուժերը սպասարկել են քաղաքական միավորների՞ և եթե այո՝ ո՞ր քաղաքական միավորների շահերն են սպասարկել նրանք։

Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ ինքը չի օգտագործի զավթել բառը և չի տա քաղաքաական գնահատական։

«Բայց այլ բան է, որ մրցույթները եղել են անարդար, յուրաքանչյուր մարզում նախապես պարզ է եղել, թե ով պետք հաղթի, բայց այդ տնօրինությունն ու աշխատակազմը, որն աշխատում էր, պատասխանատվություն չեն կրել այն ամենի համար, ինչն իրենցից կախված է եղել»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան