ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ուշադրությունը հրավիրեց «հանրապետությունում և հատկապես՝ Երևանում գործող մերսման սրահներում թրաֆիքինգի դրսևորումներին՝ սեռական շահագործմանն ու անկանոն աշխատանքային գրաֆիկին»։

«Առաջարկում եմ, որ Ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և հնարավորինս արագ փակեք Երևանում գործող թրաֆիքինգի այդ կենտրոնները»,- ասաց  պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ նախարարի տեղակալը նշեց, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված աջակցության գործընթացն իրականացնում է իրենց նախարարությունը, իսկ պաշտպանության գործընթացը՝ Ոստիկանությունը։

«Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, իսկ քրեական գործեր հարուցելն ու վարույթ ընդունելն արդեն Ոստիկանության տիրույթում է»,- ասաց Գասպարյանը։

Փոխնախարարին ի պատասխան Սերգեյ Բագրատյանը հավելեց․ «Հարգելի՛ պաշտոնյա, ես Ձեզ չեմ հարցնում, որ ինձ ուղղորդեք՝ ինչը որտեղ է, ես Ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները և դրանց մասին համապատասխան եզրակացությունները ներառեք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ․ թե չէ ով պետք է զբաղվի դրանով՝ ձեզանից լավ գիտենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան