Շրի Լանկայի վարչապետը հրավիրել է կառավարության արտակարգ նիստ
Քաղաքականություն
21.04.2019 | 13:40Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգխեն հրավիրել է կառավարության արտակարգ նիստ:
Այս մասին տեղեկացնում է երկրի Տնտեսական բարեփոխումների և տարածքային կառավարման նախարար Հարշա դե Սիլվան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում այսօր առավոտյան որոտացել են պայթյուններ: