Երևանի փոխքաղաքապետը գրադարանների կառավարման համակարգի անհրաժեշտություն է տեսնում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայրաքաղաքում գործող համայնքային 19 գրադարանների համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղել է մի շարք գրադարաններում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակումգտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք միքաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպեսպետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկահամակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետևգրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որըենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետչէ»,- նկատում է փոխքաղաքապետը:

Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ:

«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նորհամակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք էբխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններումանցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկբավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», – ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:

Վարչական շրջանի նոր նախակրթարանն առաջիկայում իր դռները կբացի 132 սաների առջև:

Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններ լինելու են շարունակական: