Անցումային արդարադատության հարցում շտապել պետք չէ, որ ունքը սարքելու փոխարեն աչքը չհանենք. Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Կառավարությունում քննարկում էինք առանց մեղադրական դատավճռի  գույքի բռնագանձման մեխանիզմը և դա անցումային արդարադատության մի տարրերից է:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե երբ է Հայաստանում իրականացվելու անցումային արդարադատություն, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունեցանք խորհրդատվություն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմները ՀՀ-ում կիրառելու հարցի շուրջ, ինչն, ըստ էության, անցումային արդարադատության տարրերից մեկն է: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկել, որովհետև այսպիսի մեխանիզմների արագ կիրառելն իր մեջ ռիսկեր է պարունակում: Որպեսզի չլինի այնպես, որ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցինք, անհրաժեշտ է շտապողականություն չցուցաբերել: Այդպիսի մեխանիզմները չեն կարող մեկ կամ երկու ամսում ներդնել: Պետք է դրանք մանրամասն քննարկվեն, տրվեն միջազգային, տեղական փորձաքննության, այդ կարծիքները հավաքագրվեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե հիմա բոլորին գնան և բռնեն և անցումային արդարարատության ենթարկեն, վաղը այդ բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ և կարող են Կառավարությանը պարտավորությունների առաջ կանգնեցնել: