Չեմ կարող լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել. Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է ամենաշատ լայքեր հավաքած հարցերին, կարդաց օգտատերերից մեկի խնդրանքը Նորագավիթի մաքսատան միջադեպի հետևանքով աշխատանքից ազատված ՊԵԿ աշխատակցին ներելու մասին:

«Պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել։ Գուցե այդ աշխատանքից ազատված քաղաքացու համար դոզան շատ էր»,– ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մաքսատան այդ դեպքից հետո երկար է մտածել ու հասկացել է, որ հասկացել՝ իր մոտեցումը խնդրին ճիշտ էր:

«Ցանկացած տեղ էլ, որ մտնեմ ու նորից էդպիսի իրավիճակ տեսնեմ, բոլորին ազատելու եմ աշխատանքից: Ցավում եմ, որ չեմ կարող Ձեր ցանկությունը կատարել: Սակայն ես կարծում եմ, որ ամենավտանգավոր բանը դա թույլ ղեկավարն է: Ես չեմ կարող լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել»,-ասաց  Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ներողություն խնդրելու որևէ խնդիր չունի. եթե գիտակցի, որ ինքը սխալ է, պատրաստ է ներողություն խնդրել, բայց դա չի անի մաքսատանը կատարվածի հետ կապված:

«Ուսադիրներով, զինվորական կարգապահության ռեժիմում աշխատող պաշտոնյայի նկատմամբ պահանջները պետք է լինեն չափազանց մեծ»,-ասաց  նա:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ այդ պարագայում պետք է հրաժարական պահանջեր ոչ թե ՊԵԿ աշխատակցից, այլ ՊԵԿ նախագահից՝ վարչապետն ասաց.

«Այդ տրամաբանությամբ իմ հրաժարականը պետք է պահանջեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր, որ անկյունում դրված է Հայաստանի կեղտոտված դրոշը, որից հետո հրահանգել էր ազատել այդ սենյակում աշխատող բոլոր ՊԵԿ աշխատակիցներին: