Անձրևից Գյումրու փողոցներում «լճակներ» են գոյացել. ՖՈՏՈՇԱՐՔ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վերջին օրերին տեղացող անձրևների հետևանքով Գյումրիի անմխիթար վիճակում գտնվող փողոցները դարձել են էլ ավելի անանցանելի։ Մի մեծ շինհրապարակի վերածված քաղաքի տարբեր հատվածներում փոսերը լցվել են անձևրաջրերով՝ առաջացնելով մեծ ու փոքր «լճակներ»։

Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքների պատճառած անհարմարություններին, որոնք իրականացվում են ինչպես երթևեկելի հատվածներում, այնպես էլ մայթերին, հիմա էլ գումարվել են մեծ ցեխակույտերն ու ջրափոսերը, որոնք դժվարություններ են ստեղծում և՛ վարորդների, և՛ հետիոտների համար։

Հիշեցնենք, որ Գյումրի կատարած այցի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել էր փողոցներում՝ ծանոթանալով փողոցաշինական աշխատանքներին։ Տեսնելով փողոցների անմխիթար վիճակն ու լսելով քաղաքացիների բողոքները՝ վարչապետը հանձնարարել էր ներդնել քաղաքաշինական նոր մշակույթ։

«Երբ շինարարությունը սկսում ենք, պետք է մտածել նաև միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ: Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ։ Երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի»,-ասել էր Փաշինյանը։

Վարչապետի հանձնարարականների հետքերով ապրիլի 16-ին էլ Շիրակի մարզպետարանում տեղի էր ունեցել Գյումրիի փողոցաշինական աշխատանքներին նվիրված քննարկում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներից բացի քննարկմանը մասնակցել էր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Կարևորելով շահագրգիռ կողմերի համագործակցված աշխատանքը՝ Վերմիշյանը, մասնավորապես, ասել էր․ «Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես էր հնարավոր հոկտեմբեր ամսին սկսել շինաշխատանքներ և այն էլ Շիրակի մարզում, բոլորի համար հասկանալի էր, որ այստեղ եղանակային պայմանները թույլ չէին տա նորմալ աշխատանք տանելու, սա առնվազն սխալ է: Հիմա մենք պետք է համագոծակցենք և ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրու փողոցաշինական աշխատանքները լավ օրինակ դառնան բոլորի համար»։

Էմմա Չոբանյան