Եթե էժան ցեմենտ ներկրվի երկիր, տեղական արտադրողը ծավալները կպակասեցնի և տեղականը չի կարողանա մրցել գնային առումով․ կարծիքներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչը դժվարին խնդիրների առաջ է կանգնեցնելու տեղական ցեմենտ արտադրողներին։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է 22 հազար դրամ պետական տուրք սահմանել Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի համար, սակայն պետտուրք չի սահմանվում ցեմենտի խտանյութի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով կմեծանա ներկրվող էժան խտանյութի ծավալը։ Ցեմենտ արտադրողները հայտարարում են, որ այս օրենսդրական փոփոխության արդյունքում կկրճատվեն ցեմենտի գործարաններում աշխատատեղերի քանակը։

«Հրազդան  ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության 16 տարվա նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ  մինչ 2015  թիվը հայաստանյան շուկայում ցեմենտը միակ արտադրանքն էր, որը չէր ներմուծում դրսից և դա հնարավորություն է տվել Արարատի և Հրազդանի ցեմենտի  գործարաններին աշխատել  նորմալ ծավալներով և ապահովել  հայաստանյան շուկայի պահանջարկը:

Ըստ Մարտիրոսյանի՝ վերջին շրջանում հայաստանյան շուկա է ներկրվում իրանական ցեմենտ, որի որակից ինքը զարմացած է․

«Որակի սերտիֆիկատներ չկան, և այսօր  ինչ-որ եզրակացություն անել իրանական ցեմենտի մասին, բավականին դժվար է: «Արարատ ցեմենտի» աշխատակիցների դժգոհությունները պարզ են՝ եթե էժան ցեմենտ ներկրվի երկիր, տեղական արտադրողը ծավալները կպակասեցնի և տեղականը չի կարողանա մրցել գնային առումով»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ևս կիսում է մտահոգությունը, որ իրանական էժան ցեմենտը կարող է մրցակցությունից դուրս մղել տեղական արտադրանքը։

«Կառավարությունը պետք է քայլեր կատարի էլեկտրաէներգիայի և գազի սակագները տեղական արտադրությամբ զբաղվող այդ գործարանների համար իջեցնելու ուղղությամբ, որը հետո ետ կստանա տվյալ գործարանների շահութաբերության տեսքով։ 2 ցեմենտի գործարան ունենալով, մեզ մոտ տարակուսանք է առաջացնում  այն, որ ուրիշ երկրի ցեմենտ արտադրողը բերի և էստեղը զբաղեցնի շուկան»,-ասաց  Սաֆարյանը։