Դավիթ Սանասարյանին վարչապետը պաշտոնանկ չի արել․ հարգում է անմեղության կանխավարկածը․ Վլադիմիր Կարապետյան /թարմացված/

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կասեցրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,- այսօր Factor.am-ի հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը կասեցրե՞լ է ՊՎԾ պետի լիազորությունները, պատասխանեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մինչդեռ պաշտոնյայի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ`քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

«Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունների կասեցման վերաբերյալ ԱԱԾ-ն երեկ միջնորդություն էր  ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավելի ուշ  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ կապ հաստատեց եւ փոխանցեց․«Ասել եմ, որ վարչապետը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»։

 

Աղավնի Սուքիասյան