Անվտանգության խորհուրդը մինչև հիմա մեզ մոտ ձևական մարմին է եղել. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Անվտանգության խորհուրդը չպետք է ձևական մարմին լինի, ըստ էության՝ մենք առ այսօր այդպիսին ենք ունեցել: «Հայաստանը վերանայում է ազգային անվտանգության ռազմավարությունը. ի՞նչը և ինչպե՞ս փոխել հիմնարար փաստաթղթում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Մենք հիշում ենք՝ այդ մարմինն ինչպես ստեղծվեց, հիշում ենք՝ ովքեր են այդտեղ եղել: Այնինչ, օրինակ, մեր հարևան Թուրքիայի պարագայում Անվտանգության խորհուրդը կարևորագույն մարմինն է՝ անգամ Կառավարությունից ավելի կարևոր»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է անվտանգության նոր ռազմավարությանը, ըստ Արա Պապյանի՝ այն մշակելիս մասնագիտական մոտեցում է պետք՝ նկատի առնելով մարտահրավերներն ու առկա իրողությունները:

«Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի նոր մարտահրավերներ կան կամ որքանով են խորացել հները, դրանց համարժեք դիմակայելու, չեզոքացնելու հնարավորությունները պիտի նայենք: Եվ մի փոքր էլ պիտի կանխատեսումներ անենք՝ ունենալով տաբերակներ, թե որ դեպքում ինչ պիտի լինի»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը մեկ փաստաթղթով հնարավոր չէ անել. «Առավել ևս՝ սա բաց փաստաթուղթ է: Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ այդ ռազմավարությունն ունենա բաց մաս, որի մեջ հիմնական սկզբունքները պիտի շարադրված լինեն, բայց նաև պիտի ունենա փակ մաս, փակ փաստաթղթեր՝ ավելի կոնկրետ գործողությունների շարադրանքով՝ ըստ սցենարների, որպեսզի դառնա գործող փաստաթուղթ, որ չլինի ձևական»:

Մանրամասները՝ տեսանյութում: