Տատիկ֊պապիկների նիսյաները փակվե՞լ են, որ 124 մլն քաղաքացու օրվան են տալիս. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ժողովուրդն ավելի վատ է ապրում, իսկ ներդրումները պակասել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Չկա լուրջ ներդրումային ծրագիր: Այսօրվա իշխանությունը չունի լուրջ տնտեսական օրակարգ»,- ասաց նա: Անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումների համար 124 մլն դրամ հատկացնելու՝ Կառավարության որոշմանը, Շարմազանովը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն, որում նա նշում էր, թե սահմանամերձ համայնքներին բիզնես արտոնություններ տալու փոխարեն «այդ գյուղերի տատիկ-պապիկների խանութների պարտքերը փակեք»:

«124 մլն դրամով Քաղաքացու օր է նշում, իբր երկրի հարցերը լուծել է, հիմա էլ քաբաբ-խորովածով տոնում է: Նույն Փաշինյանը չէ՞ր, որ ԱԺ-ում, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, հայտարարում էր՝ այս պապիկ-տատիկները նիսյաներ ունեն, Կառավարությունն արդյունավետ չի աշխատում: Պարո՛ն Փաշինյան, տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ հիմա այդքան գումարով տոն ես նշում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան