Ես բանտում եմ գտնվում ապօրինաբար, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմը․ Ռոբերտ Քոչարյանը հոդված է հրապարակել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

EurActiv  կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որտեղ նա մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության չարաշահման համար։ Հոդվածում մասնավորապես ասվում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում լուսանկարչական գործուղման մեջ է, մինչդեռ պարտավորվում է կատարել օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի ժողովրդավարության վերականգնման իր հանձնառությունը։

Ես բանտում եմ գտնվում ապօրինաբար, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի  անզուսպ պոպուլիզմը: Ես մեկն եմ, ով կարող է պատասխանատվության ենթարկել նրան՝ այն խնդիրների համար, որոնք հայ ժողովրդին իսկապես անհանգստացնում են․ պետական կառավարում, ազգային անվտանգություն և տնտեսություն։ Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից։ Երկրիս վարչապետն իր հանրային հայտարարություններում ինձ զրպարտում է։

Այդուհանդերձ, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտի հետընտրական նախագահական ընտրությունների բողոքարկման գաղափարախոսն է։ Նա զանգվածային անկարգություններ է հրահրել, որոնք Երևանի փողոցներում բռնությունների են վերածվել: Արդյունքում՝  8 քաղաքացի և երկու ոստիկան են զոհվել, 187 ոստիկան և  32 ցուցարար՝ վնասվածքներ ստացել»։

ՀՀ երկրորդ նախագահն իր հոդվածում նշել է, որ իրեն մեղադրում են Երևանում կարգուկանոնն ու անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008 թ. մարտի ընդվզումների ընթացքում ոստիկանությունն ու ռազմական ուժերն օգտագործելու համար: Ըստ նրա՝ այդ օրերին բանակի և ցուցարարների միջև ուղիղ «շփում» չի եղել:

«Երևանում բանակի օգտագործումը եղել է  կառավարության և այլ կարևոր շինությունների պաշտպանության համար: Դրանք օրենքի պարտադրմամբ կատարված գործողություններ էին: Հիշենք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,- գրել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե արտերկրի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով։

«Եթե Փաշինյանը լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և վերջինիս հետ գործընկերության արդյունքում բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ապա  պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքների, ազատությունների և արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- ընդգծել է Քոչարյանը։

Քոչարյանը նաև նշել է, որ իր փաստաբանական թիմը դիմել է ԵՄ հանձնակատարին՝ տեղեկացնելով իր դեմ հարուցված քրգործում առկա միջազգային սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին, նշելով, որ որ այդ խախտումները թույլ են տվել Նիկոլ Փաշինյանն ու Հատուկ քննչական ծառայությունը։

Քոչարյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին և ԵՄ-ին իր կողքին լինել, իսկ Հայաստանի իշխանություններից պահանջել է ամբողջական ու խիստ պատրաստակամություն հայտնել՝ խտրականության դեմ պայքարի հարցում գործելու Մարդու միջազգային իրավունքներին համապատասխան։

«Պատրաստ եմ Հայաստանի կառավարությանը հաշվետու դարձնել հայ ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա՝ երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմանում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև։ Ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը»,- եզրափակել է Քոչարյանը։

Նելլի Մելքոնյան