Հանգիստ տեղներդ նստեք, մարդիկ երևի հասկանում են՝ ինչ են անում․ Սամվել Բաբայանը Արցախի հարցով բանակցությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ո՞վ է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչը, այսօր հրավիրված ասուլիսում Արցախի հերոս Սամվել Բաբայանին այսպիսի հարց ուղղվեց․ «Հիմա գլխավոր դերակատարը ողջ-առողջ ա, չէ՞։ Դատախազներն ու քննիչները թող նորից քննություն սկսեն, հիմա էլ ոչ մեկ չկա չէ՞ իրենց խանգարող։ Հիմա եթե ազատ քննություն սկսեն, ովքեր գոռում են, հերթով մտնելու են կամերա։ Այ էդ տղայի հետ ովքեր մինչև էդ դեպքերը հանդիպել են, հերթով պիտի գնան կամերա։ Ճշտեք ովքեր են հադիպել 99 թվին, ասեք՝ հերթով գնան կամերա։ Մարդը եկել ա դրսից, շփվել պետական գործիչների հետ, խոսել, բայց ինչի՞ց են խոսել, ինչի՞ ա ինքը խփում, հետո զանգում ասում՝ եկեք ժողովրդին հանեք։ Էս ցիրկ ա, ստեղ բան չկա, փորձում են իրենց արածը գցեն ուրիշի վրա»,- ասաց Սամվել Բաբայանը՝ ի պաստասխան նաև Վահան Շիրխանյանի հայտնի նամակի մասին լրագրողների հիշեցման։

Խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին՝ Բաբայանն ասաց՝ քանի դեռ խնդիրը լուծված չէ, Ադրբեջանի դեմ պատերազմի դեպքում որևէ մեկը չի կարող երաշխավորել հնարավոր հաջողությունները․ «Եթե Հայաստանի մասով ՄԱԿ-ի նիստ ա լինելու, որ Հայաստանն անհապաղ դուրս բերի զորքերը Ղարաբաղից և վերջ, դրա համար ոմանց բացատրում ենք՝ եթե տեղյակ չեք, պրակտիկա չունեք՝ ինչ ա եղել էն ժամանակ, հանգիստ տեղներդ նստեք, մարդիկ երևի հասկանում են՝ ինչ են անում։ Մադրիդյան սկզբունքներով հնարավոր չէ Արցախի հարցը լուծել։ Հայաստանի չորս իշխանություններից ոչ մեկին չեմ պաշտպանում։ Երեք նախագահները ոտները էդտեղ ջարդել են, էս վարչապետն էլ հո ոտը չի ջարդի, էդ ֆորմատով էդ սկզբունքների շուրջ կարգավորումն անհնարին է։ Լաչինի միջանցքով չես կարա էդ հարցը լուծես, ղարաբաղցիներին պիտի ասես՝ վեշերդ կապեք, եկեք էս կողմ, դա անհնարին ա»,- ասաց Բաբայանը։

Նա մեկնաբանեց նաև Արցախը մանդատային տարածք հայտարարելու մասին իր նախկին հայտարարությունը՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա որոշակի պատասխանատվություն դնել․ « Երբ համանախագահ երկրները պատասխանատվություն վերցնեն, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, այդ կողմին պատժեն, ոնց որ Սերբիային են արել, դրանով Ղարաբաղը հանում եք պատերազմական գոտուց։ Ընթացքում միջանկյալ կարգավիճակ մինչև վերջնական լուծում՝ ինչ-որ ժամանակ հետո ռեֆերենդում։ Թե կմիանան Հայաստանին, թե կանկախանան, դա մեր ազգային խնդիրն ա։ Ռուսաստան-ԱՄՆ գործոնը էստեղ պիտի չգործի։ Եթե մարդկանց հետաքրքիր ա՝ ամպագորգոռ հայտարարություններ անել, նկատի ունեմ «Սասնա ծռերին», էդ որ Մադրիդյան սկզբունք են բանակցում, որ յոթ շրջան են հանձնում, էդտեղ հայտարարեն իրենց դիրքորոշումը, բացատրեն, որ իրենք դեմ են դրան։ Կոչ են անում չմասնակցել էդ բանակցություններին, թող ձեն հանեն, խի՞ չեն ձեն հանում, էդ ուղղությունի՞ց են փող ստանում երևի․․․»,- ասաց Սամվել Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան