«Արարատբանկը» աշխատանքից ազատված Լեյլի Ղամբարյանին դատարանի վճռով կվերականգնի նախկին աշխատանքին և կփոխհատուցի հարկադիր պարապուրդում գտնվելու համար. ՀՔԱՎ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ․ ապրիլի 17-ին բավարարել է «Արարատբանկի»՝ աշխատանքից ազատված աշխատակցի հայցադիմումն ու վճռել վերականգնել նրան նախկին աշխատանքում։

Դատարանի վճռով «Արարատբանկը» կվճարի նաև աշխատանքից ազատվելուց հետո հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար նրա միջին ամսական աշխատավարձը։

«Արարատբանկի» աշխատակից Լեյլի Ղամբարյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել 2018թ․ հունիսի 26-ին և գործն սկսել է քննել 2018թ․ հոկտեմբերի 18-ից։ Դատարանում նրա շահերը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

Լեյլի Ղամբարյանը աշխատանքից ազատվել էր 2018թ․ մարտի 23-ին․ ի թիվս այլ հիմքերի՝ գործատուն նշել էր նաև վստահությունը կորցնելը։

Դատարան ներկայացված հայցով Լեյլի Ղամբարյանը պահանջել էր անվավեր ճանաչել իր և գործատուի միջև կնքնված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար բռնագանձել միջին ամսական աշխատավարձ, իսկ չվերականգնելու դեպքում, որպես հատուցում, տրամադրել առնվազն միջին ամսական աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։