Արարատ քաղաքում 1000 մարդ կդառնա գործազուրկ, իսկ որտե՞ղ են փնտրելու աշխատանք․ Արթուր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Տպավորություն է ստեղծվել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է դուրս եկել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելուն և ասում է, որ Հայաստան ներմուծվող ցեմենտի խտանյութի՝ կլինկերի վրա պետք է դրվի պետական տուրք: Տպավորություն է, որ այս նախագծի ընդունումով Արարատի ցեմենտի գործարա՞նն է տուժելու։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց  խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը։

«Եկեք հասկանանք՝ ո՞վ է լինելու այս նախագծի ընդունման պարագայում տուժող․ հաստատ ոչ «Արարատցեմենտ» գործարանը, այն լինելու է շահող, որովհետև եթե այս գործարանը կլինկերի արտադրության վրա ծախսելու էր գազի համար 3 մլն դոլար, հոսանքի՝ 1,5 մլն դոլար, կազատվի այդ ծախսից և 1400 աշխաողի աշխատավարձ  վճարելու խնդրից։ Այս գործարանը պարզապես ցեմենտի հումք կներկրի և կազատվի այդ վճարներից և 1400 աշխատակից պահելու խնդրից։ Կլինկերի ներմուծման համար Արարատի ցեմենտի գործարանին բավարար է 300-400 աշխատակից: Ստացվում է այս քննարկվող նախագծի ընդունման պարագայում տուժելու են գործարանի աշխատակիցները»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ էժան ներմուծվող արտադրանքը կոչնչացնի նմանատիպ արտադրությունը, իսկ Արարատ քաղաքում 1000 մարդ կդառնա գործազուրկ, և նրանք որևէ այլ տեղ չեն կարողանա աշխատանք գտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան