Որևէ մեկը թույլ չի տվել, որ մեր խոշորագույն գործարանները փոշիացնեք․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտի պետտուրքը սահմանել 22 հազար դրամ, ինչը դժգոհություններ է առաջացրել տեղական արտադրողների մոտ․ նրանք պահանջում են պետտուրքի գինը սահմանել շատ ավելի բարձր։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Արարատի ցեմենտի գործարանն ունի 1400 աշխատող, մոտ 500 վարորդ, Հրազդանի ցեմենտի գործարանը՝ 400 աշխատող և այս երկու գործարանների աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 2500 աշխատող։

«Հիմա եթե մենք հարկում ենք իրանական ցեմենտը, որի արդյունքում այն հավասարվում է կլինկերի գնին (ցեմենտի խտանյութը – խմբ.), այն խոշոր գործարանները, որոնք հոսանքի՝ 1,5 մլն դոլար, գազի՝ 3 մլն դոլար ծախսով կլինկեր էին արտադրում, դա չեն անի և այն կներմուծեն։ Արդյունքում մենք կկորցնենք այդ ստրատեգիական նշանակության հումքի արտադրությունը»,- ասաց  ԲՀԿ-ական պատգամավորը՝ շեշտելով, Կառավարությունն այս հարցում լուրջ քայլեր պետք է իրականացնի։

«Որևէ մեկը թույլ չի տվել, որ մեր խոշորագույն գործարանները փոշիացնեք․ կոլեկտիվներին հստակ պատասխան կտաք»,- ասաց  Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան