Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն. Նորայր Նորիկյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող գործընթացները որակելով աղմկոտ սկանդալ:

«Անկեղծ ասած, հավատս չի գալիս, որ Դավիթը կարող էր ներքաշված լինել այսպիսի կոռուպցիոն գործընթացի մեջ: Այդուհանդերձ, Հայաստանում պետք է հարգել ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և այն դարձնել կյանքի նորմ:

Եթե մեղադրանքը հիմնավոր լինի, բնականաբար, ով ուզում է լինի, պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա բազմիցս նշել եմ, որ որևէ անմեղ անձ մեր երկրում չպետք է պատժվի: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Պատկերավոր ասված, Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի աջ ձեռքն է, իսկ պետական վերահսկողական ծառայությունը՝ ձախ ձեռքը, կամ ճիշտ հակառակը:

Եվ երբ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում պետական վերահսկողական ծառայության պետին, պետք է արձանագրել, որ անկախ այս քրեական գործի ելքից, գործընթացն ինքնին լրջագույն հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հեղինակությանը:

Այս գործընթացից որևէ իշխանություն չի կարող շահած դուրս գալ: Սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, ո՛չ էլ կոնկրետ անձին լիկվիդացնելու փորձ: Խոսքը գնում է պետական համակարգում կարևորագույն երկու ինստիտուտների միջև գոյություն ունեցող անվստահության ցցուն դրսևորման մասին, ինչը նշանակում է, որ գործ ունենք դեռևս ամբողջությամբ չամրացած, ներքին խնդիրներով ծանրաբեռնված և միմյանց նկատմամբ փոխադարձ վստահություն չունեցող համակարգի հետ…

Այս գործի վերջաբանը շատ պարզ է. կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն…»,- գրել է Նորայր Նորիկյանը: