ԱԱԾ֊ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչու՞. Արթուր Սաքունց

Լուրեր

03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
Բոլորը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԱԾ֊ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչու՞…

Այն, որ ամեն մեկի օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի՝ ոչ մի կասկածի ենթակա չէ։ Եվ կապ չունի, թե ով է անձը, ինչ պաշտոն կամ զբաղմունք ունի։ Բայց նաև կա անմեղության կանխավարկածը։ Հիմա վերլուծենք ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրությունը։ Ինչ է գրված հաղորդագրության մեջ. խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

Ուրեմն մեկ առ մեկ անցնենք ձևակերպման հանգուցային կետերով։

1.Պետք է լինեն խմբային շահեր, այսինքն պետք է երկու և ավելի մարդիկ նախ որպես խումբ ձևավորված եղած լինեն, և այն էլ կոնկրետ շահերի, կամ ավելի ճիշտ ընդհանուր շահերի հիման վրա։ Այսինքն, պետք է հիմնավորվի թե խմբի ձևավորվսծ լինելու փաստը, թե խմբի անդամների նույն և ընդհանուր շահ ունենալու փաստը։

2. Պաշտոնեական դիրքը «առերևույթ» օգտագործել է։ Եթե առաջին կետում շարադրված փաստերը՝ խմբի ձևավորված լինելը և ընդհանուր շահ ունենալը, հիմնավոր են, սպա առերևույթ օգտագործելս ո՞րն է։ Ուրեմն հենց էլ ուղղակի պետք է օգտագործած լիներ, չէ՞, մեղադրանք առաջադրելու համար։ Բայց քանի որ ձևակերպումը ներկայացված է առերևույթ, ուրեմն թե խմբի, թե խմբի անդամների ընդհանուր շահերն էլ առերևույթ են, չէ՞։

3. Ծառայության շահերին հակառակ է առերևույթ օգտագործել պաշտոնեական դիրքը։ Դե պարզ է, եթե խմբի շահերի համար է օգտագործել պաշտոնեական դիրքը, ապա հետևաբար նաև ծառայության շահերին դեմ է օգտագործել. դե չի կարող բնականաբար, խմբի շահերն ու ծառայության շահերը համընկնեն։ Բայց մի նուրբ հանգամանք. քանի որ խմբի շահերն առերևույթ են, ուրեմն առերևույթ է նաև ծառայության շահերին դեմ պաշտոնեական դիրքի օգտագործումը։

4. Այս վերջինն ուղղակի «ամենահզորն է». չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Հարց, ծառայողական պարտականությունները չկատարելու համար քրեական հետապնդման են ենթարկու՞մ, որպես մեղադրյալ են ներգրավու՞մ, առերևույթ խմբի առերևույթ շահերի համար, պաշտոնեական դիրքը առերևույթ օգտագործելու համար։ Առերևույթ ձևակերպումներով, մեկ հոգու ցուցմունքով քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի է»։