Դպրոց ընդունվելը՝  հեշտ ու արագ․ ներդրվել է ընդունելության առցանց համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
Բոլորը

Դպրոցի ճամփան այսուհետ ավելի հեշտ կլինի ծնողների համար։ Երեխային Երևանի որևէ դպրոց ընդունելու համար թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում գտնվող հայ ծնողներն ուսումնական հաստատություն զանգելու, գնալու և ճշտումներ անելու կարիք այլևս չեն ունենա։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, մշակել է առաջին դասարանցիների ընդունելության նոր՝ առցանց համակարգ։

«Նախնական ծրագիրը միայն Երևանում է լինելու։ Երևանում փորձարկելուց հետո, նպատակ ունենք ընդլայնելու ծրագրի հնարավորությունը Հայաստանի  բոլոր մարզերում։ Հետագայում ավելի հավակնոտ նպատակներ ունենք՝ ընդհանրապես ընդունելություններն անցկացնել առցանց տարբերակով»,- նշում է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը։

Նորաստեղծ համակարգի վրա դեռ 2017-ից են աշխատում։ Գաղափարի հեղինակը «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանն է։ Նրա խոսքով՝ սրանով հեշտացնում են հայտագրման պրոցեսը, ինչպես նաև նվազեցնում թույլատրված շեմից ավելի երեխաներ ընդունելու ռիսկը։

Մինչ հայտագրումը, մասնագետները խորհուրդ են տալիս փոքրիկ ստուգում անցկացնել․ այցելել stugum.emis.am և համոզվել՝ արդյոք ծնողների ու երեխաների տվյալները մուտքագրված են բնակչության պետական ռեգիստրում։ Կայքը վաղն առավոտյան է գործարկվելու։

«Տեսել ենք, որ կան նման դեպքեր, երբ  ծնողները չեն դիմել, այդ բազաներում իրենց  տվյալները չեն լրացրել։ Որպեսզի հայտագրման ժամանակ խուսափենք նման  խնդիրներից, ժամանակ ենք տալիս ծնողներին, որ նրանք  ստուգումներ անեն  և պատրաստ լինեն հայտագրմանը»,- ընդգծում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Հայտագրման համար մայիսի 15-ից գործելու է hayt.emis.am կայքը, որտեղ ծնողը կկարողանա ընտրել ցանկալի դպրոցը և մուտքագրել երեխայի տվյալները։ Դրանից հետո ևս մեկ քայլ կա։

«15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողը կամ լիազորված անձը պետք է երեխայի փաստաթղթերը ներկայացնի դպրոց։ Այնտեղ տնօրենը կամ համապատասխան աշխատակիցը հայտը հաստատում է։ Եթե 15 օրվա ընթացքում ծնողը փաստաթղթերը չներկայացրեց, ավտոմատ կերպով ամրագրումը զրոյանում է, և նա պետք է նորից հայտագրվի, դիմի»,- նշում է Կրթության և գիտության նախարարի տեղակալը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրը, թեպետ կրթության ոլորտում մեկ քայլ առաջ է, հնարավոր է՝ սահմանափակի ծնողի կողմից իր երեխայի ուսման վայրն ընտրելու իրավունքը։ Ըստ նրա՝ այս հարցում նախարարությունը նախ պետք է բոլոր դպրոցներում հավասար որակ ապահովի։

«Ենթադրենք՝ ես ապրում եմ Պուշկինի դպրոցի հարևանությամբ և ցանկանում եմ այնտեղ հայտագրվել։  Պարզվում է, որ տեղ չկա։ Հետևաբար, ես փորձում եմ, օրինակ, Նիկոլ Աղբալյանի դպրոցը, այնտեղ էլ տեղ չի լինում, և ես խնդիր եմ ունենում իմ  երեխային ավելի հեռու տեղ ուղարկելու։ Կամ, եթե իմ ավագ երեխան արդեն  այդ դպրոցում է սովորում, մեծ անհարմարություն կլինի, եթե փոքր երեխաս չկարողանա այդտեղ գնալ։ Պատկերացրեք՝  ծնողն արդեն պետք է երկու դպրոց ուղարկի երեխաներին»,- ընդգծում է Սերոբ Խաչատրյանը։

Չնայած հնարավոր անհարմարություններին, փորձագետը կարծում է, որ ներդրված նոր համակարգը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցում կարևոր դեր կունենա, քանի որ կվերանա ծնող-տնօրեն ուղիղ շփումը։

Ընդունելության նոր համակարգի միջոցով գալիք ուսումնական տարում շուրջ 13.000 առաջին դասարանցու ընդունելություն է նախատեսվում։

Հայտագրել դժվարացող ծնողների համար լուծում նույնպես կա․ յուրաքանչյուր վարչական շրջանում կլինի մեկական դպրոց, որտեղ նրանց համապատասխան աջակցություն կցուցաբերվի։

 

Նելլի Մելքոնյան