Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը

Լուրեր

22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):

«Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով: Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունեցել առաջին ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին են որակվել նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես հաջորդ քայլ ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ և տնտեսապես հզորացնելու ուղղությամբ, և այդ գործընթացում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը:

Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության և ջերմ հյուրընկալության համար: Նա ողջունել է Հայաստանի բարեփոխումները ժողովրդավարության զարգացման ուղղությամբ և նշել, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլա¬մեն¬տարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի ժողովրդավարության մասին, ընդգծել է՝ Հայաստանի, հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է և հավատամք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշում: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման միտումներին, կառավարության ղեկավարը ներկայացրել է արձանագրված աճի ցուցանիշները և նշել, որ իրականացվել և իրականացվում են մենաշնորհների վերացմանը, ստվերի կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը միտված հետևողական քայլեր: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներառական տնտեսական աճի ապահովումն է, և այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը ենթակառուցվածքների, նորարարությունների, տեխնոլոգիաների ոլորտներում:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը»,- ասված է հաղորդագրությունում: