«Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ և բարձր պահենք նրանց արժանապատվությունը». Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց

Լուրեր

02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց։

«Նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։

«Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաների իրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրել ջանքեր, որպեսզի այստեղ սովորող երեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հատուկ դպրոցներում շատ խնդիրներ լուծվում են անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությամբ, սակայն բացակայում է պետության համակարգված միասնական քաղաքականությունը, որը պրակտիկայում կապահովեր երեխաների իրավունքների  պաշտպանության ամուր մեխանիզմ:

Դրական է, որ այս դպրոց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ հաստատությունը որոշակի քայլեր է ձեռնարկել (բուժկետում բացվել է մի քանի մատյան, իրականացվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ և այլն)։

Դպրոցի մշտադիտարկումը, այդ թվում՝ այցերը դպրոց արձանագրել են խնդիրներ, որոնք համակարգային բնույթի են և բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Օրինակ՝ գրեթե բոլոր հաստատություններում առկա են լուրջ խնդիրներ բուժծառայությունների կազմակերպման հարցում: Բավարար չեն բժշկական անձնակազմի սոցիալական երաշխիքները, բացակայում են նրանց վերապատրաստման հստակ մեխանիզմներ: Գոյություն չունի երեխաների նկատմամբ հնարավոր բռնության կամ երեխաների վնասվածքների կանխարգելման, այդ դեպքերի արձանագրման մատյանները լրացնելու եւ այլ կառույցների (օրինակ՝ հիվանդանոց կամ պոլիկլինիկա) հետ աշխատանքի միասնական պրակտիկա:

Բոլոր նման հաստատություններում պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի երեխաների մասնավոր կյանքի երաշխավորմանը:

Թիվ 14 հատուկ դպրոցի հետ կապված՝ հրատապ լուծման ենթակա խնդիր է բրայլյան դասագրքերի բացակայությունը. առկա հատուկ դասագրքերի քանակը խիստ անբավարար է: Երեխաները եւ ուսուցչական կազմը ստիպված են օգտագործել հանրակրթական դպորցների համար նախատեսված դասագրքեր։ Այդ դասագրքերը հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին:  Ուսուցիչների համար պետք է լինեն վերապատրաստման այնպիսի դասընթացներ, որոնք ուղղված են դպրոցում սովորող երեխաների հետ վերաբերմունքի հատուկ հմտությունների կատարելագործմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համատեղ աշխատելով բոլոր իրավասու մարմինների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների հարցում օժտված է միջազգային կոնվենցիոն կարգավիճակով, մասնավորապես՝ իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն»,- ասված է հաղորդագրությունում: