Սահմանադրական փոփոխություններով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մնում են վարչապետի ենթակայության տակ. Մակունցը չի հստակեցնում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայտարարությունն արել եմ, և ամեն ինչ այդ հայտարարության շրջանակում է: ԱԺ-ում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե սահմանադրական փոփոխություններով ինչ են պատրաստում փոխել:

Դիտարկմանը, թե իր հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակելու են մնալ վարչապետին առընթեր մարմիններ, Մակունցը հստակ պատասխան չտվեց. «Ասվածն այն հայտարարության մեջ է, ինչ ես ասացի»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ: Մակունցն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստի ընթացքում:

«Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին՝ հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորների հանդես ենք գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակը, այլ հարցերի հետ մեկտեղ, լինելու է Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այսպիսով՝ այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է որպես անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ ուրեմն՝ չնայած Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեին Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,- նշեց Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան