Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

«Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը:

Դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ, ըստ դիտորդների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարվել է նշանակալի աշխատանք: Թվով տասնմեկ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն ընտրություններին ապահովել է գործընթացի մրցակցայնությունը: ԶԼՄ-ները հանրությանը տրամադրել են տեղեկություններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի վերաբերյալ, պահպանվել են միջազգային դիտորդների իրավունքներն ու վերջիններիս տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն:

«Այս կերպ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ամփոփված է եզրակացության մեջ:

Խորհուրդն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ընտրությունը ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- ասված է հաղորդագրությունում: