Ինձ վարչապետի դեմ չեն կարող հանել. Դավիթ Սանասարյանը՝ իրեն որպես կասկածյալ ներգրավելու և Փաշինյանի հետ հարաբերությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես, բնականաբար, համաձայն չեմ դրա հետ, և դա վիճարկվելու է համապատասխան իրավական ընթացակարգերով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով ՊՎԾ աշխատակիցների քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունենալու մասին հարցին:

Նա խորհուրդ տվեց կարգավիճակի վերաբերյալ բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին, միաժամանակ հաստատեց, որ հարցաքննվել է. «Այո՛, հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է»:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ թեև չի կարող քրեական գործի մանրամասների մասին խոսել, բայց ընդգծեց, որ դա չի նշանակոււմ՝ չի պատասխանի տեղեկատվական արտահոսքին, որով կփորձեն բիծ թողնել իր բարի համբավի վրա:

«Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին ուզում է՝ լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է՝ լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել: Ուզում եմ ասել միայն, որ որևէ մեկը, որևէ կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքայնորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ և, ինչպես ասել եմ, մեկ անգամ էլ հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասաց ՊՎԾ ղեկավարը:

Հարցին՝ ո՞ւմ է խանգարում, ո՞վ կարող էր ցանկանալ իրեն վարկաբերել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից. փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան