Այսօր հայտարարելու եմ, թե Ոստիկանությունը և ԱԱԾ-ն խորհրդարանին ինչպես են հաշվետու լինելու. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացնել գումար, բայց այստեղ մեկ կարևոր շեշտադրում կա, որ այդ գումարը ծախսվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ընդունելի՞ է Քաղաքացու օրվա համար 124 մլն դրամ հատկացնելու մասին Կառավարության որոշումը:

Հարցին՝ ավելի ճի՞շտ չէր լինի այդ գումարը ծախսել ավելի կենսական խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես՝ աղբահանության, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Այդ ուղղությամբ քաղաքապետարանը զբաղվում է, բայց դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են: Այն հարցը, որն ինձ ուղղում ենք, նույն հարթության մեջ չի մտնում»:

Դիտարկմանը, թե ԱԺ-ի նիստերը լարված են անցնում, այդ պայմաններում ինչպե՞ս է հետագայում պատկերացնում խորհրդարանի աշխատանքը, Մակունցն արձագանքեց. «Այո՛, կա լարվածություն, քանի որ եղել են էմոցիոնալ հայտարարություններ անձնական տիրույթում: Դրան անդրադառնալ պետք չի»: Լիլիթ Մակունցն ասաց նաև, որ հայտարարություն է անելու, թե ինչպես են Ոստիկանությունը և ԱԱԾ-ն խորհրդարանին հաշվետու լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան