Տիգրան Ուլիխանյանը՝ Դավիթ Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում փոխարինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունները, որ Դավիթ Սանասարյանին  փոխարինելու է ՊՎԾ ղեկավարի պաշտոնում:

«Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր տեղեկացել եմ մամուլից»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում իր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունենալու մասին տեղեկությունները, Ուլիխանյանը պատասխանեց. «Դավիթ Սանասարյանը ՊՎԾ ղեկավարն է, և տեղեկություններս այնքան են, ինչքան գրում են լրատվամիջոցները։ Առանձին տեղեկությունների չեմ տիրապետում, չեմ հետաքրքրվել, առայժմ չեմ էլ պատրաստվում, որովհետև գործը նախաքննական փուլում է»:

ՊՎԾ-ն ղեկավարելու առաջարկ լինելու դեպքում կգնա՞ Ազգային ժողովից. այս հարցին էլ Ուլիխանյանը պատասխանեց. «Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև առարկայազուրկ թեմաների մասին չեմ մտածում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ փորձել խոսել Դավիթ Սանասարյանի հետ, քանի որ, ի վերջո, քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածի վերաբերյալ, երբ ՊՎԾ-ում աշխատել է հենց Ուլիխանյանը, պատգամավորը պատասխանեց. «Դուք որտեղի՞ց գիտեք այդ ինֆորմացիան, ես չունեմ այդպիսի իֆորմացիա և այդ ինֆորմացիան դեռ պետք է պարզվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան