Պետք է խորանալ, բոլոր «արիշվերիշները» բացահայտել ու դնել սեղանին․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վիճակը կրիտիկակա՞ն է»,- Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Կրիտիկական էր 2012 թվականին Նեապոլի վիճակը, մենք մինչև կրիտիկականը դեռ երկար ճանապարհ ունենք, և հուսով եմ՝ չենք հասնի»,- պատասխանեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում քննարկվեց «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը պետք է թույլ տա Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով։ Քաղաքապետը պարզաբանեց, որ դե յուրե Երևանն սպասարկում է 2 ընկերություն՝ «Սանիթեք» և «Սանիթեք ինթերնեշնլ», որը, սակայն, դե ֆակտո մեկ ընկերություն է՝ նույն ավտոպարկով․ «Եթե ամեն առավոտ ավտոպարկից դուրս է գալիս 15-16 մեքենա, 20 րոպե հետո դրանցից 3-4-ը ուղղակի կանգնում են… իրենք էս պահին ի զորու չեն Երևան քաղաքը ապահովել»։

Հայկ Մարությանի խոսքից հետո վարչապետը նկատեց, որ առաջիկայում կարող է իրավիճակն ավելի սրվել․ «Այո, որովհետև նույն 12 մեքենան, որ մտնում են աշխատանքի, ամեն պահի կարող է փչանալ»։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2018-ի հոկտեմբերի 15-ին, ստանձնելով քաղաքապետի լիազորությունները, կանխատեսել է, որ վիճակը ավելի է վատանալու և մրցույթ են հայտարարել աղբատար մեքենաներ ձեռք բերելու համար։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որ նախկինում եղել է Երևանի ավագանու անդամ, ասաց, որ ինքը «Սանիթեքի» հետ պայմանագիրն ուսումնասիրել է և 1 կամ 2 կետ չէ, որ ընկերությունը խախտել է:

«Երևում է, որ ընկերությունը ոչ թե բարելավում է վիճակը, այլ ավելի վատթարացնում է։ Ե՞րբ ենք դիտարկում նոր մրցույթ անցկացնելու հնարավորությունը»,- նախարարը հարց ուղղեց քաղաքապետին։

Պարոն Մարությանը պատասխանեց, որ նոր մրցույթ անցկացնելու համար պետք է նախ խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը։ Եթե հիմա մենք խզենք պայմանագիրը, կազմակերպությունը կմտնի դատարան և կպահանջի իր 10 տարվա շահույթը, որ պետք է ունենար»։

Լսելով այս երկխոսությունը՝ վարչապետը նկատեց, որ քաղաքապետի մտքերի ընթացքը կհասկանա նաև ընկերությունը և կսկսի ավելի վատ հավաքել աղբը․ «Դրա համար կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է աջակցի քաղաքապետարանին, որպեսզի «Սանիթեքը» պատշաճ փորձի կատարել պարտականությունները։ 13 միլիոն դրամ տուգանել ենք, բայց փաստն այն է, որ էդ տուգանքը ոչ թե լավացնելու, այլ ավելի է վատացնելու իրավիճակը։ Նրանք հաջորդ փուլում ասելու են՝ տուգանեցիք, փող չունենք մեքենաները նորոգել, գնացեք, ինչ ուզում եք արեք»։

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ խնդիրներն սկսվել են այն պահից, երբ աղբահանման գործը տրվել է 1 օպերատորի։ Ըստ վարչապետի՝ աղբահանության վիճակի հետ կապված այսօր սոցիալական ցանցերում «փոթորիկներ» են բարձրացնում մարդիկ, որոնք ըստ նրա, այսպիսի մրցույթների կամ դրանք անցկացրած մարդկանց կողքին են կանգնած:

«Այ ինչի՞ էս հարցը լուծված չի, որովհետև հազար ձևի արիշվերիշներ են ունեցել, պետք է խորանալ՝ էդ արիշվերիշները բոլորը բացահայտել և դնել սեղանին։ Ստեղ ա խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները տեսանյութում:

Ռոբերտ Անանյան