Պաշտոնը զբաղեցնելուց հետո ճգնաժամային իրավիճակում եք. Նիկոլ Փաշինյանը քաղաքապետին հրավիրել է կառավարության նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կառավարության նիստում քննարկվեց «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը պետք է թույլ տա Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով։

Նիստին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին խոսքի իրավունք տալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նրա՝ պաշտոնը զբաղեցնելուց հետո աղբահանության ոլորտում ճգնաժամային իրավիճակում են հայտնվում։

Քաղաքապետն ասաց, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ քաղաքում լինի աղբահանություն իրականացնող 2 օպերատոր, և բացի «Սանիթեք» ընկերությունից կար նաև շվեդական ընկերություն, որը պետք է զուգահեռ գործեր։ Սակայն, ըստ նրա, 2014 թվականին անհասկանալի կերպով 2 լոտում էլ հաղթող է ճանաչվել «Սանիթեք» ընկերությունը, որն սկսել է աշխատել։

Սկզբում «Սանիթեքի» աշխատանքը եղել է դրական, քանի որ նրա տեխնիկան, ըստ Հայկ Մարությանի, եղել է նոր և սխալ սպասարկման պատճառով աշխատանքները դանդաղել են․ «Մենք իրենց բազմիցս զգուշացրել ենք, որ էն վիճակում, որ ձեր ավտոմեքենաներն են գտնվում, այսպես շարունակել հնարավոր չէ, որովհետև դուք ամեն օր հանում եք ձեր բոլոր մեքենաները, որոնք քիչ են նորմայից, և եթե 2 կամ 3 մեքենա փչանում է, կոնկրետ վարչական շրջանում պրոբլեմ է առաջանում։ Իրենց զգուշացրինք, որ այս հարցերը դուք պետք է լուծեք։ Ասեցին, թե այս պահին ֆինանսական հնարավորություն չունեն, և մենք, կանխագուշակելով, որ այս օրը պետք է գա, իրենց մեքենաները պետք է իրոք փչանան ու իրոք իրենք չկարողանան կատարել իրենց պարտականությունները, մենք մրցույթ էինք հայտարարել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևանի քաղաքապետարանը։ Իրենք ասում են՝ մենք ունեցել ենք բանավոր պայմանավորվածություններ, որ էս պետք է լիներ, էն պետք է լիներ, բայց մենք ասում ենք՝ կներեք, բայց բանավոր պայմանավորվածությունները մեզ հետ չեն եղել և դրանցից տեղյակ չենք, ու ձեզ հետ պետք է հարաբերվենք միայն պայմանագրով»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետը։

Հայկ Մարությանը նաև տեղեկացրեց, որ «Սանիթեք» ընկերությանը տուգանել են 13 միլիոն դրամով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան