10 օր հացադուլ անցկացնող Ատոմ Մկրտչյանի վիճակը ծանր է․ համագյուղացիների ահազանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն 10 օր հացադուլի մեջ է ու պահանջում է 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը։ Այսօր կառավարության շենքի մոտ էին եկել Վանևանի տասնյակ բնակիչներ՝ կառավարությունից պահանջելով հստակ քայլեր ձեռնարկել գյուղապետի հրաժարականին հասնելու նպատակով։

«Հացադուլավորի վիճակը գնալով վատանում է, կարող ա մի երկու ժամից ընկնի»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Վանևանի բնակիչ Էդգար Սարգսյանը։

Ըստ նրա՝ կրքերը թեժացել են հատկապես 2018-ի հունիսի 10-ի ընտրություններից հետո, երբ Հարությունյանը վերընտրվել է․ «Բարձրաձայնել ենք գյուղապետի թալանած-կերածները՝ հիմնավոր ապացույցներով, իբր 30 հազար դոլարի ջրագիծ են անցկացրել, որ շուրջօրյա ջրամատակարարում լինի, բայց չկա։ Պահուստային ֆոնդի հողերը լրիվ տիրապետում է համայնքի ղեկավարը, համայնքում խողովակները հանեցին տարան վաճառեցին ու իրենց սեփական կարիքների համար օգտագործեցին»,- պատմեց Էդգար Սարգսյանը։

Նրա խոսքով, թեև գյուղապետի իրենց թեկնածուն չհաղթեց ընտրություններում, այնուհանդերձ, ընդդիմությունը մեծամասնություն է կազմել ավագանիում՝ 5-ից 3 տեղ իրենք են տիրապետում։ «Հունիսի 29-ից հետո ավագանու որևէ նիստ տեղի չի ունեցել մինչ օրս։ Ավագանին 8 ամիս տվեց գյուղապետին աշխատելու, բայց էդ մարդը դրական առումով ոչ մի բան չի արձանագրել։ Հիմա ավագանու 3 անդամը հերթական նիստի ժամանակ բարձրաձայնեց իր չարաշահումները և առաջնորդվելով «ՏԻՄ» մասին 26-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ մասով, այն դեպքում երբ ավագանին նիստ չի գումարում, կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի հրաժարականի հարցը։ Էդ հարցով առաջնորդվելով՝ ավագանին անվստահություն հայտնեց։ Որոշում եկավ կառավարությունից, թե ավագանու 2/3-րդը պետք է անվստահություն հայտնի գյուղապետին։ Այդպես էլ հարցը մնաց առկախված»,- պատմեց Էդգար Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան