«Գազպրոմ-Արմենիայի» հետ շատ ակտիվ քննարկվում է գազի ներքին գնագոյացման հարցը․ Գարեգին Բաղրամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչև 2020 թվականի հուլիսը նախատեսված է ձևավորել ԵՏՄ-ի ընդհանուր էներգետիկ շուկան, որը ենթադրում է անդամ պետությունների էներգետիկ համակարգերի միացում և մեկ ընդհանուր էլեկտրոնային հարթակի ստեղծում, ինչը հնարավորություն կտա ավելի էժան էլեկտրաէներգիա գնել և ՀՀ-ից էլ արտահանել ավելի մեծ քանակի։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը։

Անդրադառնալով բնական գազի շուկայի հետ կապված խնդիրներին՝ նախարարն ասաց, որ գազի շուկան ձևավորվելու է 2025 թվականին և փոխադրման սակագների մասով ԵՏՄ անդամ պետությունների միջև վեճեր կան։

«Սակայն կա պայմանավորվածություն, որ մինչև հուլիսի 1-ը երկկողմանի կներկայացվի սահմանին գազի ձեռքբերման նոր համաձայնագիր, որտեղ կամրագրվի, թե այդ գինն ինչպես է ձևավորվելու առնվազն 5 տարիների համար։ Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հզորությունների ավելացմանը, ապա վարչապետի պաշտոնական այցից հետո իրականացվել են քայլեր և մեր կողմից  արդեն մշակվել է գազի ներկրման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ նոր համաձայնագիրը»,- ասաց Բաղրամյանը՝ հավելելով․ «Այս փուլում «Գազպրոմ-Արմենիայի» հետ շատ ակտիվ քննարկվում է գազի ներքին գնագոյացման հարցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան