Շատ սուբյեկտներ մոլորության մեջ են գցում քաղաքացիներին և մեծ վարկային տոկոսներ վերցնում․ Արկադի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վստահեցնում է, թեև իրենց խմբակցության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ամբողջապես չի կարգավորում ֆիզիկական անձանց և լիցենզիա չունեցողների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ գովազդների տարածումը, սակայն խոչընդոտում է նրանց ազատ գործունեությունը և կարգավորում ու հստակեցնում նաև միջնորդների գործունեությունը։

«Միջնորդների գործունեությունը այս ոլորտում ապօրինի չէ, եթե չի հակասում օրենքին, հետևաբար, եթե միջնորդը գործում է բանկի կամ վարկային կազմակերպության անունից, ապա դա նշանակում է լիցենզիայով տրված լիազորությունների փոխանցում այլ անձի, ինչը արգելված է օրենքով: Հետևաբար նա չի կարող գործել ֆինանսական կազմակերպության անունից: Ուստի օրինական կարող է համարվել այն միջնորդային գործունեությունը, որն արվում է հաճախորդի անունից և հաշվին»,- ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ վարկերի տրամադրման գովազդների քողի տակ շատ սուբյեկտներ իրականացնում են ապօրինի գործունեություն՝ մոլորության մեջ գցելով քաղաքացիներին և մեծ տոկոսներ վերցնելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան